понедельник, 29 ноября 2021 г.

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Էկոակումբների ստեղծման ուղղված աշխատանքների նախագիծ

  

 

Էկոակումբների գործունեության նպատակները

  • Կրթահամալիրում  իրականացվող շուրջտարյա էկոլոգիական նախագծերի համակարգում:
  • Հանրակրթական բնապահպանական նախագծերի ամենամյա բաց ստուգատեսի կազմակերպում։
  • Բնապահպանական կրթությամբ հետաքրքրվող կազմակերպությունների հետ համագործակցություն։
  • Կրթահամալիրից դուրս անց կացվող մրցույթների ու փառատոների մասնակցություն։
  • Համայնքային էկոլոգիական խնդիրներին արձագանքում։
  • Բնապահպանական թեմաներով քննարկումների կազմակերպում և ֆիլմերի դիտում։
  • Բնապահպանական ուսումնական նյութերի, ֆիլմերի և փաթեթների ստեղծում։
  • «Էկոլուր» շուրջամսյա հեռուստանախագծի իրականացում

Էկոակումբներին կարող են անդամագրվել ցանկացած տարիքի սովորողներ, ովքեր հետաքրքրված են էկոլոգիական կրթությամբ և բնապահպանական խնդիրների լուծմամբ: էկոակումբի աշխատանքները համակարգում է կրթահամալիրի դասավանդողը, ով հանդիսանում է նաև ակումբի ղեկավար:  Էկոակումբի ղեկավարը պետք է սովորղների օգնությամբ վարի ակումբի առանձին բլոգը, համակարգի ակումբի աշխատանքները՝ նախօրոք հրապարակելով յուրաքանչյուր ամիս իրականացվող նախագծերը, հրապարակի ակումբային հանդիպումների ու քննարկումների ժամանակացույցը: Յուրաքանչյուր ամսվա վերջում էկոակումբի ղեկավարը ներկայացնում է կատարված աշխատանքների հաշվետվություն:

Ցանկալի է, որ էկոակումբներ գործեն կրթահամալիրի բոլոր դպրոցներում և քոլեջում, իսկ աշխատանքները ավելի արդյունավետ դարձնելու համար ցանկալի կլինի նաև ակումբների աշխատանքները համակարգողի գործունեություն (կարող է գործել ռոտացիոն սկզբունք): Էկոակումբների աշխատանքները համակարգողը պետք է ակումբների ղեկավաներին ներկայացնի յուրաքանչյուր ասվա անելիքների ուղղությունները, պարբերաբար աջակցի իրականացվող նախագծերին, համակարգի ամենամյա բնապահպանական նախագծերի ստուգատեսը:
Ակումբի ղեկավարի և ակումբների աշխատանքը համակարգողի գործունեությունը դասավանդողի համար համարվում է լրացուցիչ աշխատանք, և ըստ կատարած աշխատանքի ներկայացվում է լրավճարի:

Էկոակումբների օրացույցը ներառվում է բնագիտության, բնապահպանության, տեխնիկական ստեղծագործության լաբորատորիայի օրացույցում կամ դրա հավելվածն է։

 

 

 

воскресенье, 21 ноября 2021 г.

Հեղինակային կրթական ծրագրով աշխատող բնագետ ուսուցչի կամավոր ատեստավորման պահանջները

  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդող բնագետ ուսուցչի կամավոր ատեստավորումը պետք է տեղի ունենա կրթահամալիրում իրականցվող հեղինակային կրթական ծրագին համապատասխան՝ ներառելով կրթահամալիրում մշակված դասավանդման մեթոդները, կրթահամալիրում ձևավորված ուսումնական միջավայրը, անցկացվող ամենամյա ստուգատեսերը:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ բնագետ ուսուցչի կամավոր ատեստավորումը պետք է ներառի հետևյալ կետերը.

·         Լաբորատոր-փորձարարական գործունեություն,

·         Ստուգատեսային նախագծերի մշակում,

·         Ուսումնական ճամփորդության նախագծի կազմում,

·         Ուսումնական նյութերի փաթեթների ստեղծում:

 

Լաբորատոր-փորձարարական գործունեությունը առավել կիրառելի է ֆիզիկա, քիմիա և ընդհանուր բնագիտություն առարկաներ դասավանդող ուսուցիչների համար:  Կրթահամալիրում բնագիտության դասավանդման առանձնահատկությունների շարքում առաջնային է լաբորատոր-փորձարարական գործունեությունը: Լաբորատոր-փորձարարական գործունեությունը ենթադրում է փորձի հիման վրա տեսական մասի յուրացում: Սովորողները բնագիտության լաբորատորիաներում իրականացնում են ամենատարբեր լաբորատոր փորձեր, որից հետո դասավանդողի օգնությամբ կատարում են հետևություններ, որոնք, իվերջո, հանգեցնում են տեսական մասի յուրացման՝ դյուրին դարձնելով սահմանաված օրենքների ու կանոնների յուրացումը: Այսպիսի փորձերը սովորողին հնարավորություն են տալիս պահպանել միջավայրում ընթացող երևույթների ու ստացվող գիտելիքի միջև կապը:

Վերապատարստվող դասավանդողը ծանոթանում է կրթահամալիրի լաբորատոր պայմաններին, ներկայացվում են լաբորատորիայում գործունեության անվտանգության կանոնները, ծանոթանում է ուսումնական փորձի համար անհրաժեշտ նյութերին: Վերապարտրաստվողին է ներկայացվում նաև լաբորատոր փորձի ընթացքը և վերջնարդյունքը:
Որպես աշխատանք՝ վերապատրասվող դասավանդողը կազմում  և իր բլոգում հրապարակում է ուսումնական փորձի անցկացման նախագիծ՝ ներկայացնելով տվյալ փորձի ընթացքում պահպանվող անվտանգության կանոնները, նկարագրելով փորձի ընթացքը և ակնկալվող վերջնարդյունքը:

Կենսաբանություն առարկա դասավանդողի պարագայում լաբորատոր-փորձարարական գործունեությունը մի փոքր այլ բնույթ ունի: Այս պարագայում, որպես ուսումնական լաբորատորիա, ծառայում են կրթահամալիրում գործող ջերմոցները, ուսումնական ագարակը և պարտեզները: Այս պարագայում փորձերը ունեն մի փոքր այլ բնույթ, քանի որ արդյունքներն ավելի տեսանելի դառնալու համար ավելի երկար ժամանակ է պահանջվում: Որպես լաբորատոր-փորձարարական գործունեություն դիտվում է ոչ միայն վերջարդյունքը, այլ նաև գործունեության ընթացքը: Վերապատրաստվող դասավանդողը ծանոթանում է կրթահամալիրում գործող ջերմոց-լաբորատորիաների, ուսումնական ագարակի և պարտեզների աշխատանքին, ծանոթանում աճեցվող բույսերին ու խնամվող կենդանիներին՝ մանրամասն տեղեկություն ստանալով բույսերի ու կենդանիների խնամքի առանձնահատկությունների մասին:   

Որպես աշխատանք՝ վերապատրաստվող դասվանդողը կազմում  և իր բլոգում հրապարակում է բույսերի և կենդանիների խնամքի նախագիծ՝ նկարագրելով գործունեության մեկնարկը, ընթացքը և վերջնարդյունքը:

Յուրաքանչյուր ուսոոմնական տարի կրթահամալիրի օրացույցով նախատեսված են բնագիտատեխնիկական ու բնապահպանական ամենամյա բաց ստուգատեսեր: Հեղինակային կրթական ծրագրով աշխատող դասավանդողը պետք է կարողանա յուրաքանչյուր ստուգատեսի համար ներկայացնել իր նախագծերը: Վերապատրաստման փուլում վերապատրաստվող դասավանդողը ծանոթանում է ստուգատեսերի ծրագրերին, ծանոթանում նախորդ տարիներին ներկայացված աշխատանքների հետ:
Որպես ուսումնական աշխատանք՝ ստուգատեսերի ծրագրերի վերաբերյալ ներկայացնում է իր առաջարկությունները և կազմում ու հրապարակում է ստուգատեսի պահանջներին համապատասխան նախագծեր:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում բնագիտության ուսուցման կազմակերպման ժամանակ կարևոր բաղկացուցիչ են ուսումնական ճամփորդությունների կազամակերպումը և բնական միջավայրում անցկացվող դասերը: Ճամփորդություններն ու բնական միջավայրում անցկացվող դասերը կիրառելի են բնագիտական բոլոր առարկաների ուսուցման համար:

Վերապատրաստման փուլում վերապատրաստվող դասավանդողը ծանոթանում է իրականցված ուսումնական ճամփորդության նախագծի բոլոր բաղադրիչներին՝ նախագծման փուլ, ուսումնական ճամփորդության նպատակ, ուսումնական ճամփորդության արդյունք: Առավել մանրամասն ուսումնասիրության կարիք ունի ճամփոդության երթուղին, որը պետք է ներկայացվի ճանապարհի նկարագրությամբ և քարտեզագրումով: Որպես ճամփորդության արդյունք՝ վերապատրաստվողը ծանոթանում է սովորողների  բլոգներում կատարված հրապարակումներին:

Որպես ուսումնական աշխատանք՝ վերապատրաստվող դասավանդողը կազմում է և հրապարակում ուսումնական ճամփորդության նախագիծ՝ ներկայացնելով ուսումնական ճամփորդության երթուղու նկարագիրը, երթուղու քարտեզագրումը,  ուսումնական ճամփորդության նպատակն ու սպասվող արդյունքները:

Բնագիտություն դասավադողի համար ուսումնական գործունեության կարևորագյուն կետերից է ուսումնական փաթեթների ստեղծումը: Ուսումնական փաթեթներում ներառվում են լաբորատոր փորձերի արդյունքներ, ուսումնական ճամփորդությունների ու բնական միջավայրում կազմակերպված աշխատանքների արդյունքում ստեղծված նյութեր, դասավանդողի կողմից մշակված ուսումնական նյութեր, օգտագործվող ուսումնական մեդիագործիքներ, ստուգատեսերին ներկայացված աշխատանքներ, համացանցում առկա ու դասավանդողի կողմից երաշխավորված նյութեր:   

Վերապատրաստման փուլում դասավանդողը ծանոթանում է ստեղծված ուսումնական փաթեթներին՝ մանրամասն ուսումնասիրելով փաթեթում ներառված բոլոր նյութերը:

Որպես ուսումնական աշխատանք՝ դասավանդողը մեկ թեմայի շրջանակում ներկայացնում է ուսումնական փաթեթի  օրինակ՝ հնարավորինս ապահովելով փաթեթի բազմազանությունը:

 

 

Ֆլեշմոբեր

Սեմինարներ

Դասավաբդողների բլոգներ

 

  1.  Գայանե Մխիթարյան, ֆիզիկա
  2. Նունե Թեմուրյան, ֆիզիկան
  3. Հասմիկ Ուզունյան, կենսաբանություն
  4. Անուշ Ասատրյան, կենսաբանություն,
  5. Էմանուել Ագջոյան,աշխարհագրություն
  6. Մարթա Ասատրյան, աշխարհագրություն էկոլոգիա 
  7. Գայանե Սարգսյան,աշխարհագրություն
  8. Շողիկ Պողոսյան, կենսաբանություն
  9. Վեներա Խառատյան 
  10. Էմմա Այվազյան
  11. Գոհար Իսկանդարյան 
  12. Նելլի Գեղամյան
  13. Շուշան Ալեքսանյան 
  14. Իվետա Ջանազյան 
  15. Անժելա Բլեյան 

Մշակումներ

 Հեղինակային կրթական ծրագրով աշխատող բնագետ ուսուցչի կամավոր ատեստավորման պահանջները 

Բնագիտության ուսուցման առանձնահատկությունները 9-րդ դասարանում 

суббота, 16 октября 2021 г.

Բնագիտության լաբորատորիայի գործունեություն

 



2021-2022 ուսումանական տարում բնագիտության լաբորատորիայի ղեկավարը իրականացնելու է հետևյալ աշխատանքները

1.      Կրթահամալիրում աշխատանքի դիմած բնագետ ուսուցիչների հետ մենթորական աշխատանքի համակարգում

2.      Կրթահամալիրում աշխատող բնագետ ուսուցիչների հետ սեմինարների կազմակերպում

3.      Բնագիտական առարկանների (ֆիզիկիա, քիմիա, կենսաբանություն, էկոլոգիա, աշխարհագրություն, բնագիտություն) ծրագրերի վերանայում ու հաստատում

4.      Աջակցություն ուսումնական նախագծերի կազման աշխատանքների

5.      Ամենամսյա ֆլեշմոբերի աշխատանքների համակագում ու խորհրդատվություն

6.      Կրթահամալիրի ուսումանական օրացույցին համապատասխան բնագիտական օրացույցի կազմում ու դրանում ներառված աշխատանքների համակարգում

7.      Ամենամյա ստուգատեսերի աշխատանքների աջակցում ու համակարգում

8.      Բնագիտական դասընթացներին անհրաժեշտ նույթատեխնիկական բազայի և գրականության ներակայցում

9.      Բնագիտության լաբորատորիայի ղեկավարը հանդիսանում է կրթահամալիրի մասնաժողովի անդամ ու մասնաժողովին է բնագետ ուսուցիչների գործունեության ամփոփումը։

10.  Մանկավարժության կենտրոնի առաջարկով կատարում է անհրաժեշտ ուսումնասիրություններ, վերլուծություններ, մասնակցում մշակումների

 

Բնագիտության լաբորատորիայի զարգացամն հիմնական ուղղություններն են

·         Բնագիտական առարկաների դասվանդման արդյունավետության բարձրացումը

·         Մեդաիմիջոցների օգտագործման ավելացումը ուսումնական դպրոցեսում, մեդիալաբաորատորիաների ստեղծում

·         Ամենամյա ստուգատեսերի տարածումն ու դրանց զարգացումը

·         Բնական միջավայրում իրականացվող դասընթացների ընդլայնումը

·         Ուսումնական ճամբարներում բնագիտական բաղդրիչի ավելացումը

·         Ուսումնական լաբորատորիաների վերազինումը

Երբ խոսքը գնում է բնագիտական առարկաների արդյունավետության բարձրացման մասին, այս առումով առաջնային է դառնում բնագիտական առարկաների առջև դրված խնդիրների վերասահմանումը, ստացված արդյունքների ամփոփումն ու վերլուծությունը, ինչպես նաև սովորղների գրանցած ցուցանիշների համեմատությունը: Հաշվի առնելով վերոշարադրյան ու լրացնելով բաց թողմները, հնարավոր կլինի նաև նպաստել բնագիտական առարկաների արդյունավետության բարձրացմանը:

Քանի որ բնագիտության ուսուցման մեջ մեդիամիջոցների կիրառությունը ունի մեկ տասնամյակից ավելի պատմություն, այս պարագայում խոսքը գնում է ոչ այնքան նոր միջոցների օգտագործմանը՝ այլ օգտագործվող միջոցներով ձեռք բերված արդյունքների հանաքագրմանը: Այս իմստով առանձնահատուկ կարևորություն է ստանում տարբեր տարիներին ստուգատեսերին ներկայացված աշխատանքների հավաքագրումն ու վիրտուալ լաբորատորիայի ստեղծումը:
Դիտարկելով կազմված ուսումնական օրացույցը որպես կրթության կազմակերպիչ, ստուգատեսերի պատրաստությունը պետք է ստանա շուրջտարյա բնույթ, սեպտեմբերից պետք է հայտնի լինեն ստուգատեսի կազմակերիչներն ու պատասպանատուները, ինչպես նաև հստակեցված լինել ստուգատեսերի հիմնական ուղությունները: Ստուգատեսի վաղօրոք նախապատրաստությունը հնարավորություն կընձեռնի ներկայացվող աշխատանքնրի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև կմեծացի կրթական ցանցում ստուգատեսային համագործակցությունը այլ կրթական հաստատությունների հետ:

Բնական միջավայրում իրականացվող դասընանթացների մասին բազում անդրադարձել եղել կրթահամալիրի դասավանդողների համապատասխան հոդվածներում: Զարգացման այս փուլում, մեծացնելով բնագիտությա ուսուցման արդյունավետությունը բնական միջավայրում ու համագործակցելով  հայրենագիտության, ճամփորդությամբ ուսուցման լաբորատորիայի հետ առաջարկվում է յուաքանչյուր ուսումնական ճամփորդության ու ուսումանական ճամբարի համար կազմել բնագիտական ուղեցույց: Այդ ուղեցույց կներառի տեղանի մանրամասն քարտեզ, իրեն յուրահատուկ բնական միջավայրի նկարագրով (ռելիեֆ, բուսական ու կենդանական աշխարհի առաձնահատկություններ, ջրագարական ցանց, էկոլոգիական պնդիրներ, տեղանքին բնորոշ հիմնական երևույթներ):

пятница, 15 октября 2021 г.

Բնագիտության ուսուցման առանձնահատկությունները 9-րդ դասարանում


 2021-2022 ուսումնական տարում կրթահամալիրում իրականացվում է 9-րդ դասարանների մասնագիտական կողմնորոշման մեկամյա ծրագիր, որի շրջանակներում բնագիտության լաբրատորիան ներակայցնում է բնագիտական առարակների ուսուցման առանձնահատկությունները, որոնք սովորողներին հնարավորություն կտան լիարժեք բացահայտել բնագիտական ուղղությամբ ուսումը շարունակելու, ինչես նաև հետագա մասնագիտության մեջ բնագիտական բաղադրիչները կիրառելու հեռանկարները:

Վերոհիշյալ նպատակներին հասնելու համար առաջնային են համավում հետևյալ կետերը

·         Ուսուցման կազմակերպումը ուսումնական ճամփորդությունների միջոցով

·         Փորձի հիման վրա կազմակերպվող ուսուցումը

·         Համապատասխան ուսումնական միջավայրի ձևավորումը

·         Ամենամյա ստուգատեսերի մասնակցությունը

Ուսումնական ճամփորդությունները որպես ուսուցման կազմակերպման ձև կիրառելի են տարբեր դասարանի սովորողների համար, սակայն մասնագիտական կողմնորոշում ծրագրի շրջանակներում փոքր ինչ վերաիմաստավորում է պահանջում: Ուսումնական ճամփորդությունների կազամկերպման ընթացքում առաջնային են դառնում բոլոր այն գիտելիքներն ու  հմտությունները, որոնք ունեն մեծ կիրառելիություն:  Քանի որ ուսումնական ճամփորդությունները ըստ իրենց բովանդակության բազմաբնույթ են, բնագիտության ուսոցման համար առաջնային կարևորություն են ստանում հատկապես հայրենագիտական ու մասնագիտական կողմոնորշմանը ուղղված ճամփորդությունները:

Հայրենագիտական ուսումնական ճամփորդությունների պարագայում հնարավորություն է ընձեռնվում կրառել բնագիտական առարկաների դասընթացների ստացած գիտելիքներն ու հմտությունները: Այսպիսի ուսումնական ճամփորդությունների պարագայում յուրաքանչյուր դասավանդվող առարկայի համար պետք է սահմանվի հստակ պահանջները: Մասնավորապես աշխարահգրության պարագայում սովորողը պետք է կարողանա տեղանքը հստակ ներակայցնի քարտեզի վրա, պատկերացում ունենա տեղանքի աշխարհագրական առանձնահատկություների մասին, կարողանա քարտեզի վրա ընդգծել երթուղին: Կենսաբանության պարագայում գաղափար ունենա տեղանքի բուսական ու կենադանական աշխարհի առանձնահատկություններին մասին, տեղեկացված լինի բնակլիմայական պայմանների փոփոխությունների ազդեցության մասին: Ֆիզիկայի պարագայում պատկերացում կազմի տվյալ տեղանքին բոնորոշ ֆիզիկական երևույթների մասին (քամիների առաջացում, մթնոլորտային ճշման տատանում և այլն): Քիմիայի պարագայում տեղանքի հիմնական նյութերի բաղադրության կազմի մասին գաղափար, պատկերացում կազմի տվյալ վայրում առավել արտահայտիչ ընթացող քիմիական երևույթների մասին:

Սույն մոտեցումը սովորողին հնարավորություն է տալիս ոչ միայն կիրառական գիտելիքներ ու հմտություններ ստանալ, այլ նաև խորապես պատկերացումներ կազմել մի շարք մասնագիտությունների առանձնահատկությունների մասին, որոնք որևէ կեր առնչվում են բնագիտությանը:

Մասնագիտական կողմորոշմանը ուղղված ուսումնական ճամփորդությունները պետք է ուղղված լիներ դեպի թանգարաններ (բնության պահանության թանգարան, երկրաբանական թանգարան, ատսղագիտության թանգարան և այլն), ամենատարբեր ուսումնական լաբորատորիաներ, ջերմոցներ, տնկարաններ: Այսպիսի ուսումնական ճամփորդությունների պարագայում նախընտրելի են մի քանի դասընթացների համատեղ իրականացվող ճամփորդությունները:

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում բնագիտության ուսուցման կարևոր առանձնահատկություններից է փորձի հիման վրա կազմակերպվող ուսուցումը: Այս պարագայում շատ կարևոր է փորձարարական քիմիայի ու ֆիզիկայի դասընթացների կազմակերպումը, քանի որ առաջին պլան են մղվում սովորողների մոտ այպիսի հմտությունների զարգացումը, որոնք կիրառելի են կյաքնի տարբեր ոլորտներում ու մասնագիտություններում: Կենսաբանության ուսուցման պարագայում կարևություն են ստանում ջերմոցներում կազմակերպվող դասերը:

Բնագիտության ուսուցման կազմակերպման հարցում առանձնահատուկ դեր ունի ստեղծված և անընդհատ բարելավվող ուսումնական միջավայրը: Բացի կրթահամալիրում գործող ուսումնական լաբորատրիաներից, ուսումնական միջավայր են հասդիսանում «Արատեսի դպրական կենտրոնը», կրթահամալիրում գործող ուսումնական ագարակն ու ջերմոցները, այլ հաստատությունների լաբորատորիաները, ամենատարբեր թանգարաններն ու ուսումնական ճամփորդության ընթացքում նորովի բացահայտվող վայրերը: Ուսումնական միջավայրի այսպիսի բազմազանությունը հնարավորություն է տալիս մեծացնել սովորողների կապը բնագիտական առարկաների հետ, ավելի տեսանլի դարձնել ձեռք բերված հմտությունների անհրաժեշտությունը:  Առանձին դեպքերում սովորողնին մղելով նոր հմտություններ ու գիտելիքներ ստանալուն: Ուսումնական այս միջավայրը սովորողի համար ավելի պատկերավոր է դարձնում այն բոլոր մասնագիտությունների մանրամասնությունները, որոնք սերտորեն կապվում են բնագիտության հետ:

Յուրաքանչյուր տարի կրթահամալիրում անց են կացվում բնագիտատեխնիկական և բնապահպանական ստուգատեսեր, որոնց ընթացքում սովորողները ներակայցնում են ուսումնական տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքները: Ստուգատեսերերը հնարավորություն են տալիս սովորողներին կատարած աշխատանքների ամփոփման համար, որի ընդացքում սովորղը վերաարժևորելով ու ամփոփելով իր աշխատանքները կարևոր քայլ է կատարում իր նախընտրելի մասնագիտության կողմնորոշման հարցում:

среда, 8 сентября 2021 г.

Օրացույց

 

Սեպտեմբերի 13-30՝ հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի սեպտեմբերյան ամենամյա ստեղծագործական հավաք


·         2021-2022 ուստարվա առաջին շրջանի, շուրջտարյա ուսումնական նախագծերի ներկայացում

·         հայրենագիտական-արշավախմբային մեկօրյա, բազմօրյա ճամփորդություններ. «Անկախության տոն. բարձունքների նվաճում» նախագծեր

·         դպրոց բնության գրկում. ուսումնական ճամբարներ Արատեսում

·         Ծառատունկ Արատեսում

 

Հոկտեմբերի 4-5՝ ուսուցչի տոնը բարձունքին 

 

 Հոկտեմբերի 25- 31

 

·         «Ուսումնական աշուն» նախագիծ

·         դպրոց բնության գրկում. ուսումնական ճամբարներ Արատեսում

·         մանկավարժական աշնանային բաց ճամբար

·         «Մուտք կրթահամալիր» ճամբարներ՝ սովորողների, դասավանդողների

Նոյեմբերի 11-Էներգիայի պահպանության միջազգային օր:

 

Հունվարի 10-31՝ նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ.

·         Հանրակրթական Դիջիթեք 2021. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների

·         բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի

·         մարմնամարզական նախագծերի

·         ձմեռային մարզական խաղերի

·         ազգագրական ձմեռային փառատոն

 

Ապրիլի 22-հունիսի 5՝ Հանրակրթական էկոտուր 2021. բնապահպանական նախագծերի ստուգատես:

Հեղինակային կրթական ծրագրով աշխատող բնագետ ուսուցչի կամավոր ատեստավորման պահանջները

    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդող բնագետ ուսուցչի կամավոր ատեստավորումը պետք է տեղի ունենա կրթահամալիրում իրականցվող հեղինակա...