2021-2022 ուսումնական տարում կրթահամալիրում իրականացվում է 9-րդ դասարանների մասնագիտական կողմնորոշման մեկամյա ծրագիր, որի շրջանակներում բնագիտության լաբրատորիան ներակայցնում է բնագիտական առարակների ուսուցման առանձնահատկությունները, որոնք սովորողներին հնարավորություն կտան լիարժեք բացահայտել բնագիտական ուղղությամբ ուսումը շարունակելու, ինչես նաև հետագա մասնագիտության մեջ բնագիտական բաղադրիչները կիրառելու հեռանկարները:
Վերոհիշյալ նպատակներին հասնելու համար առաջնային են համավում հետևյալ կետերը
· Ուսուցման կազմակերպումը ուսումնական ճամփորդությունների միջոցով
· Փորձի հիման վրա կազմակերպվող ուսուցումը
· Համապատասխան ուսումնական միջավայրի ձևավորումը
· Ամենամյա ստուգատեսերի մասնակցությունը
Ուսումնական ճամփորդությունները որպես ուսուցման կազմակերպման ձև կիրառելի են տարբեր դասարանի սովորողների համար, սակայն մասնագիտական կողմնորոշում ծրագրի շրջանակներում փոքր ինչ վերաիմաստավորում է պահանջում: Ուսումնական ճամփորդությունների կազամկերպման ընթացքում առաջնային են դառնում բոլոր այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք ունեն մեծ կիրառելիություն: Քանի որ ուսումնական ճամփորդությունները ըստ իրենց բովանդակության բազմաբնույթ են, բնագիտության ուսոցման համար առաջնային կարևորություն են ստանում հատկապես հայրենագիտական ու մասնագիտական կողմոնորշմանը ուղղված ճամփորդությունները:
Հայրենագիտական ուսումնական ճամփորդությունների պարագայում հնարավորություն է ընձեռնվում կրառել բնագիտական առարկաների դասընթացների ստացած գիտելիքներն ու հմտությունները: Այսպիսի ուսումնական ճամփորդությունների պարագայում յուրաքանչյուր դասավանդվող առարկայի համար պետք է սահմանվի հստակ պահանջները: Մասնավորապես աշխարահգրության պարագայում սովորողը պետք է կարողանա տեղանքը հստակ ներակայցնի քարտեզի վրա, պատկերացում ունենա տեղանքի աշխարհագրական առանձնահատկություների մասին, կարողանա քարտեզի վրա ընդգծել երթուղին: Կենսաբանության պարագայում գաղափար ունենա տեղանքի բուսական ու կենադանական աշխարհի առանձնահատկություններին մասին, տեղեկացված լինի բնակլիմայական պայմանների փոփոխությունների ազդեցության մասին: Ֆիզիկայի պարագայում պատկերացում կազմի տվյալ տեղանքին բոնորոշ ֆիզիկական երևույթների մասին (քամիների առաջացում, մթնոլորտային ճշման տատանում և այլն): Քիմիայի պարագայում տեղանքի հիմնական նյութերի բաղադրության կազմի մասին գաղափար, պատկերացում կազմի տվյալ վայրում առավել արտահայտիչ ընթացող քիմիական երևույթների մասին:
Սույն մոտեցումը սովորողին հնարավորություն է տալիս ոչ միայն կիրառական գիտելիքներ ու հմտություններ ստանալ, այլ նաև խորապես պատկերացումներ կազմել մի շարք մասնագիտությունների առանձնահատկությունների մասին, որոնք որևէ կեր առնչվում են բնագիտությանը:
Մասնագիտական կողմորոշմանը ուղղված ուսումնական ճամփորդությունները պետք է ուղղված լիներ դեպի թանգարաններ (բնության պահանության թանգարան, երկրաբանական թանգարան, ատսղագիտության թանգարան և այլն), ամենատարբեր ուսումնական լաբորատորիաներ, ջերմոցներ, տնկարաններ: Այսպիսի ուսումնական ճամփորդությունների պարագայում նախընտրելի են մի քանի դասընթացների համատեղ իրականացվող ճամփորդությունները:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում բնագիտության ուսուցման կարևոր առանձնահատկություններից է փորձի հիման վրա կազմակերպվող ուսուցումը: Այս պարագայում շատ կարևոր է փորձարարական քիմիայի ու ֆիզիկայի դասընթացների կազմակերպումը, քանի որ առաջին պլան են մղվում սովորողների մոտ այպիսի հմտությունների զարգացումը, որոնք կիրառելի են կյաքնի տարբեր ոլորտներում ու մասնագիտություններում: Կենսաբանության ուսուցման պարագայում կարևություն են ստանում ջերմոցներում կազմակերպվող դասերը:
Բնագիտության ուսուցման կազմակերպման հարցում առանձնահատուկ դեր ունի ստեղծված և անընդհատ բարելավվող ուսումնական միջավայրը: Բացի կրթահամալիրում գործող ուսումնական լաբորատրիաներից, ուսումնական միջավայր են հասդիսանում «Արատեսի դպրական կենտրոնը», կրթահամալիրում գործող ուսումնական ագարակն ու ջերմոցները, այլ հաստատությունների լաբորատորիաները, ամենատարբեր թանգարաններն ու ուսումնական ճամփորդության ընթացքում նորովի բացահայտվող վայրերը: Ուսումնական միջավայրի այսպիսի բազմազանությունը հնարավորություն է տալիս մեծացնել սովորողների կապը բնագիտական առարկաների հետ, ավելի տեսանլի դարձնել ձեռք բերված հմտությունների անհրաժեշտությունը: Առանձին դեպքերում սովորողնին մղելով նոր հմտություններ ու գիտելիքներ ստանալուն: Ուսումնական այս միջավայրը սովորողի համար ավելի պատկերավոր է դարձնում այն բոլոր մասնագիտությունների մանրամասնությունները, որոնք սերտորեն կապվում են բնագիտության հետ:
Յուրաքանչյուր տարի կրթահամալիրում անց են կացվում բնագիտատեխնիկական և բնապահպանական ստուգատեսեր, որոնց ընթացքում սովորողները ներակայցնում են ուսումնական տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքները: Ստուգատեսերերը հնարավորություն են տալիս սովորողներին կատարած աշխատանքների ամփոփման համար, որի ընդացքում սովորղը վերաարժևորելով ու ամփոփելով իր աշխատանքները կարևոր քայլ է կատարում իր նախընտրելի մասնագիտության կողմնորոշման հարցում:
Комментариев нет:
Отправить комментарий