пятница, 25 марта 2022 г.

Ուսուցիչների կամավոր ատեստավորման հեղինակային կրթական ծրագրի այլընտրանքը. Բնագիտություն

 

Բովանդակային բաղադրիչներ

§  Աշխատանքային փորձը ներկայացնող մեթոդական հոդված

§  Ուսումնայան համագործակցային, առարկայական նախագծի օրինակ

§  Սովորողի նախասիրությունների զարգացման մեթոդական մշակում ակումբային գործունեության կամ սովորողի ընտրությամբ գործունեության, դասընթացի տարբերակով։

§  Ուսուցչի բլոգի դիտարկում` ըստ հեղինակային կրթական ծրագրում գործող կարգի

 

 

Աշխատանային փորձը ներկայացնող մեթոդանական հոդված

  • Հոդվածում պետք է արտացոլվի ուսուցչի կողմից մշակված ու իրականացվող հեղինակային կրթական ծրագիրը:
  • Հոդվածում պետք է նկարագրվի ու մասնավոր օրինակներով ներկայացվի դասընթացի ժամանակ կիրառվող մեթոդաբանությունը՝ հիմնավորելով դրա առավելությունները:
  • Հոդվածում պետք է ներկայցված լինեն տարբեր տարիներին իրականացված նախագծերը՝ դրանք ներկայացնելով ամփոփիչ ուսումնական փաթեթնրի տեսքով:
  • Ներկայացվող հովածում պետք է մանրասման նկարագրաված լինի սովորողների գործունեության բոլոր ձևերը (ուսումնական ճամփորդություն, լաբորատոր գործունեություն, մեդիահմտությունների կիրառություն և այլն):
  • Հոդվածում պետք է արտացովլի ուսուցչի գործունեության արդյունքները, որոնք սահմանված են հեղինակային դասընթացի  ծրագրով:
  • Հոդվածում պետք է ներկայացված լինի ուսուցչի գործունեության ընթացքում սովորողներին փոխանցած հմտությունների կիրառելիությունը:

Ուսումնայան համագործակցային, առարկայական նախագծի օրինակ
:
Բնագիտական առարկաների պարագայում առանցքային են  ուսումնական համագործակցության հետևյալ ձևերը.

 

  • Միջառարկայական կապերի բացահայտմանն ուղված նախագծերի իրականացում
  • Համատեղ իրականացնող նախագծեր
  • Ուսումնական ճամփորդություններում բնագիտական բաղադրիչի ներառում
  • Ուսումնական նյութերի թարգմանություն
  • Համատեղ լաբորատոր գործունեություն

 

3.Սովորողի նախասիրությունների զարգացման մեթոդական մշակում ակումբային գործունեության կամ սովորողի ընտրությամբ գործունեության, դասընթացի տարբերակով։ Ատեստավորում անցնող դասավանդողը պետք է կարողանա մշակել

 

  • Սովորղողների նախասիրությունների հիման վրա ձևավորված ակումբային գործունեության ծրագիր
  • Տարբեր դասարաններում ձևավորված ընտրթյամբ խմբերի ուսումնական գործունեության ծրագիր
  • Ստուգատեսերի մասնակցության սովորողների գործունեության նախագիծ
  • Սովորողների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված նախագիծ
  • Սովորողներին կիրառական հմտությունների զարգացմանը ուղղված նախագիծ 

4. Ուսուցչի բլոգի դիտարկում` ըստ հեղինակային կրթական ծրագրում գործող կարգի: Բլոգին ուղված պահանջների շարքում կարևոր է առանձնացնել հետևյալ կետերը:

  • Բլոգում ուսումնական փաթեթների առկայություն
  • Մշակված ուսումնական նախագծեր ու դրանց ամփոփումներ
  • Բլոգում եղած համապատասխան բաժինների առկայություն
  • Բլոգում առակա նյութերի մատչելիությունը
  • Բլոգից օգտվելու մատչելիությունը

 


четверг, 17 марта 2022 г.

Մանկավարժական ճամբար, 21-25


 Մանկավարժական գարնանային ճամբարի ուղեցույցը տե՛ս այստեղ:


Օրակարգ՝

9:00-12:00՝ աշխատանք դպրոցներում
12:00-12:30 ընդմիջում
12:30 -13:15՝ պարատուն, մարզական ակումբներ


Բնագետ ուսուցիչների հավաք 

 Մարտի 21_23, ժամը` 13։00, 

Վայրը` բնագիտության լանորատորիա

Օրայարգում 

1․ Ամենամյա բնապահպանական նախագծերի ստուգատես 

2․ 9-րդ դասարանցիների ելքի ստուգատես

3․ Բնագիտության ֆլեշմոբի հարցերի քննարկում

4․ Ուսուցիչների կամավոր ատեստավորման քննարկում 

5,Բնագետ ուսուցիչներչի կամավոր ապեստավորման նախագծի քննարկում

Հեղինակային կրթական ծրագրով աշխատող բնագետ ուսուցչի կամավոր ատեստավորման պահանջները

    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդող բնագետ ուսուցչի կամավոր ատեստավորումը պետք է տեղի ունենա կրթահամալիրում իրականցվող հեղինակա...