среда, 31 августа 2022 г.

Դեպի Աստղիկի ու Վահագնի ջրվեժներ

 Մեկօրյա ուսումնական ճամփորդության նախագիծ

Երթուղին- Երևան-Գառնի-Խոսրովի Արգելոց, 

Վերադարձը նույն երթուղով

Նպատակը՝ Հայաստանի թաքնված վայրերի բացահայտում, ծանոթացում Խոսորովի արգելոցին, քայլարշավի կազմակերպում 

Ընթացքը՝ Հրապարակված Նախագծին համապատասխան սովորողները ուսումնասիրում են տեղանքը, տեղանքի հետ կապված պատմությունները: 

Արդյունքը-Թաքնված վայրերի բացահայտում, ծանոթացում Խոսրովի Արգելոցի հետ, քայլարշավի կազմակերպում, մեդիանյութերի ստեղծում 

понедельник, 22 августа 2022 г.

Ամառային դպրոց

 Հանդիպման վայրը` բնագիտության լաբորատորիա

Ժամանակացույց 


Երկուշաբթի 13։00-14:00

Երեքշաբթի 13։30-14:30

Չորեքշաբթի 13։30-14:30

Հինգշաբթի 13։30-14:30


  1. պատրաստություն նոր ուսումնական տարվան. դասավանդողի բլոգ, առարկայական ծրագիր, նախագիծ և այլն…

  2. կրեդիտային համակարգի ներդրում

  3. ֆլեշմոբյան խնդիրների քննարկում՝ օգոստոս, հուլիս

  4. առաջին շրջանի նախագծերի քննարկում

  5. առարկայական ծրագրերի քննարկում

  6. նոր առաջարկներ, այլ հարցեր:




вторник, 3 мая 2022 г.

Հանդիպում մասնախմբով

  Օր՝ մայիսի 4

Ժամ՝ 15:15 
Վայր՝ Բնագիտության լաբորատորիա
Մասնակիցներ՝ բնագետ ուսուցիչներ

Հավաքի օրակարգում՝

Էկոտուր 2022-ի ընթացքի մասին հաղորդում

Էկոտուր 2022-ի ժամանակացույցի հստակեցում

Էկոտուր 2022-ի արդյունքների ամփոփման առաջարկների ներկայացում 

Այլ հարցեր 

вторник, 5 апреля 2022 г.

«Էկոտուր 2022»-ի նախագիծ

 


Կազմակերպիչ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Աջակիցներ` ՀՀ ԿԳՄՍՆ նախարարություն, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, Նախաձեռնող հասարակական կազմակերպություններ Էկոտուրի նպատակները

·         Արդիական բնապահպանական խնդիրների ներառում հեղինակային կրթական ծրագրում  

·         Բնապահպանական խնդիրների վրա հանրության ու պատկան մարմինների ուշադրություն սևեռում

·         Բնապահպանական խնդիրների լուծումը ուսումնական նախագծերի միջոցով

·         Շրջակա միջավայրի բարելավման նախագծեր

·         Իրականացված բնապահպանական նախագծերի ամփոփում

Ներկայացվող աշխատանքների ուղղությունները

ü  Իրականացված երկարաժամկետ նախագծեր

ü  Բնապահպանական ուսուցմանն ուղղված նախագծեր

ü  Սովորողների կողմից բարձրաձայնվող բնապահպանական խնդիրների ու նրանց առաջարկվող լուծումներ

 

Երկարաժամկետ նախագծերի շրջանակներում սովորողների խումբը ներկայացնում է շուրջ տարի իրականացված բնապահպանական նախագծերի տեսանելի արդյունքները, ներկա իրավիճակի նկարագրությունը և նախագծերի շարունակականությունը։  

     Աշխատանքների հիմնական ուղղությունները

·         Միջավայրի բարելավման շուրջտարյա գործունեություն

·         «Անթափոն կենցաղ» նախագիծ

·         Ուսումնական Արատես

·         Գագարին նախագիծ, համագործակցություն

·         Կրթահամալիրի ճամբարների, ճամփորդական նախագծերի էկոլոգիական բաղադրիչները

Բնապահպանական ուսուցմանը ուղղված նախագծերի շրջանակներում ներկայացվում են այնպիսի աշխատանքներ, որտեղ հստակ երևում է բնապահպանական խնդիրների լուծման, քննարկման և ուսումնասիրման արդյունքում ուսուցման բաղադրիչը, հավաքագրված ու մշակված ուսումնական փաթեթները։

     Աշխատանքների հիմնական ուղղությունները

·          Դասավանդողների մեթոդական հոդվածներ

·         Իրականացված նախագծերի արդյունքում ստեղծված ուսումնական փաթեթներ

·         Օրացուցային գործունեություն կրթահամալիրի էկո միջավայրում

·         Աշխատանքային հանդիպումներ, նոր համագործակցություն



Սովորողների կողմից բարձրաձայնվող բնապահպանական խնդիրների ու նրանց առաջարկվող լուծումներ։ Այս ուղղությամբ կատարվող աշխատանքների ընտրությունը բազմազան է։ Քանի որ միջավայրում բազմաթիվ են բնապահպանական տարբեր խնդիրներ,  որոնք մեծամասամբ դատապարտված են անտարբերության, իրականացվող նախագծերի այս ուղղության նպատակը հասարակական անտարբերության կտրումն է։ Սովորողների խմբերը ներկայացնում են իրենց միջավայրում առկա բնապահպանական խնդիրները նկարագրելով դրանց առաջացումը, ներկա վիճակն ու հնարավոր լուծումները։

     Աշխատանքների հիմնական ուղղությունները

·         Գետերի ու ջրանցքների աղտոտման հիմնախնդիրներ

·         Հանքարդյունաբերությունը Հայաստանում

·         Միջավայրի աղտոտումը աղմուկով

·         Թափոնների վերամշակման հիմնախնդիրը

·         Լքված շինություններ

·         Ջրային ռեսուրսների օգտագործում

·         Վայրի բնության, բնական միջավայրի պահպանություն

·         Էկո սնունդ

Էկոտուրին կարող են մասնակցել Հայաստանի,  Վրաստանի, Արցախի և այլ երկրների հանրակրթական դպրոցների խմբերը՝  նախորոք լրացնելով մասնակցության հայտը:

Աշխատակարգ, ժամանակացույց

Մարտի 1-ից Ապրիլի 25
« Էկոտուր» 2022-ի շրջանակներում բնապահպանական խնդիրների ձևակերպում, նախագծերի մշակում, իրականացված նախագծերի ամփոփում։

Ապրիլի 22՝ Երկրի օր

Ապրիլի 26-ից Հունիսի 5-ը իրականացված նախագծերի ներկայացում։ Աշխատանքները ներկայացվում են  կլոր սեղան-քննարկումների տեսքով, նախորոք հրապարակելով կատարված աշխատանքները։ Նախագծերի ներկայացումը բաց է խնդրով հետաքրքրվող յուրաքանչյուրի համար (դասավանդողներ, սովորողներ, պատկան մարմիններ, ոլորտի մասնագետներ, հասարակական կազմակերպություններ)։ 

Հունիսի 5՝ Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օր, « Էկոտուր» 2022-ի ամփոփիչ կլոր սեղան՝ արդյունքների ամփոփում։  

пятница, 25 марта 2022 г.

Ուսուցիչների կամավոր ատեստավորման հեղինակային կրթական ծրագրի այլընտրանքը. Բնագիտություն

 

Բովանդակային բաղադրիչներ

§  Աշխատանքային փորձը ներկայացնող մեթոդական հոդված

§  Ուսումնայան համագործակցային, առարկայական նախագծի օրինակ

§  Սովորողի նախասիրությունների զարգացման մեթոդական մշակում ակումբային գործունեության կամ սովորողի ընտրությամբ գործունեության, դասընթացի տարբերակով։

§  Ուսուցչի բլոգի դիտարկում` ըստ հեղինակային կրթական ծրագրում գործող կարգի

 

 

Աշխատանային փորձը ներկայացնող մեթոդանական հոդված

  • Հոդվածում պետք է արտացոլվի ուսուցչի կողմից մշակված ու իրականացվող հեղինակային կրթական ծրագիրը:
  • Հոդվածում պետք է նկարագրվի ու մասնավոր օրինակներով ներկայացվի դասընթացի ժամանակ կիրառվող մեթոդաբանությունը՝ հիմնավորելով դրա առավելությունները:
  • Հոդվածում պետք է ներկայցված լինեն տարբեր տարիներին իրականացված նախագծերը՝ դրանք ներկայացնելով ամփոփիչ ուսումնական փաթեթնրի տեսքով:
  • Ներկայացվող հովածում պետք է մանրասման նկարագրաված լինի սովորողների գործունեության բոլոր ձևերը (ուսումնական ճամփորդություն, լաբորատոր գործունեություն, մեդիահմտությունների կիրառություն և այլն):
  • Հոդվածում պետք է արտացովլի ուսուցչի գործունեության արդյունքները, որոնք սահմանված են հեղինակային դասընթացի  ծրագրով:
  • Հոդվածում պետք է ներկայացված լինի ուսուցչի գործունեության ընթացքում սովորողներին փոխանցած հմտությունների կիրառելիությունը:

Ուսումնայան համագործակցային, առարկայական նախագծի օրինակ
:
Բնագիտական առարկաների պարագայում առանցքային են  ուսումնական համագործակցության հետևյալ ձևերը.

 

  • Միջառարկայական կապերի բացահայտմանն ուղված նախագծերի իրականացում
  • Համատեղ իրականացնող նախագծեր
  • Ուսումնական ճամփորդություններում բնագիտական բաղադրիչի ներառում
  • Ուսումնական նյութերի թարգմանություն
  • Համատեղ լաբորատոր գործունեություն

 

3.Սովորողի նախասիրությունների զարգացման մեթոդական մշակում ակումբային գործունեության կամ սովորողի ընտրությամբ գործունեության, դասընթացի տարբերակով։ Ատեստավորում անցնող դասավանդողը պետք է կարողանա մշակել

 

  • Սովորղողների նախասիրությունների հիման վրա ձևավորված ակումբային գործունեության ծրագիր
  • Տարբեր դասարաններում ձևավորված ընտրթյամբ խմբերի ուսումնական գործունեության ծրագիր
  • Ստուգատեսերի մասնակցության սովորողների գործունեության նախագիծ
  • Սովորողների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված նախագիծ
  • Սովորողներին կիրառական հմտությունների զարգացմանը ուղղված նախագիծ 

4. Ուսուցչի բլոգի դիտարկում` ըստ հեղինակային կրթական ծրագրում գործող կարգի: Բլոգին ուղված պահանջների շարքում կարևոր է առանձնացնել հետևյալ կետերը:

  • Բլոգում ուսումնական փաթեթների առկայություն
  • Մշակված ուսումնական նախագծեր ու դրանց ամփոփումներ
  • Բլոգում եղած համապատասխան բաժինների առկայություն
  • Բլոգում առակա նյութերի մատչելիությունը
  • Բլոգից օգտվելու մատչելիությունը

 


четверг, 17 марта 2022 г.

Մանկավարժական ճամբար, 21-25


 Մանկավարժական գարնանային ճամբարի ուղեցույցը տե՛ս այստեղ:


Օրակարգ՝

9:00-12:00՝ աշխատանք դպրոցներում
12:00-12:30 ընդմիջում
12:30 -13:15՝ պարատուն, մարզական ակումբներ


Բնագետ ուսուցիչների հավաք 

 Մարտի 21_23, ժամը` 13։00, 

Վայրը` բնագիտության լանորատորիա

Օրայարգում 

1․ Ամենամյա բնապահպանական նախագծերի ստուգատես 

2․ 9-րդ դասարանցիների ելքի ստուգատես

3․ Բնագիտության ֆլեշմոբի հարցերի քննարկում

4․ Ուսուցիչների կամավոր ատեստավորման քննարկում 

5,Բնագետ ուսուցիչներչի կամավոր ապեստավորման նախագծի քննարկում

Հեղինակային կրթական ծրագրով աշխատող բնագետ ուսուցչի կամավոր ատեստավորման պահանջները

    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդող բնագետ ուսուցչի կամավոր ատեստավորումը պետք է տեղի ունենա կրթահամալիրում իրականցվող հեղինակա...