вторник, 5 апреля 2022 г.

«Էկոտուր 2022»-ի նախագիծ

 


Կազմակերպիչ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Աջակիցներ` ՀՀ ԿԳՄՍՆ նախարարություն, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, Նախաձեռնող հասարակական կազմակերպություններ Էկոտուրի նպատակները

·         Արդիական բնապահպանական խնդիրների ներառում հեղինակային կրթական ծրագրում  

·         Բնապահպանական խնդիրների վրա հանրության ու պատկան մարմինների ուշադրություն սևեռում

·         Բնապահպանական խնդիրների լուծումը ուսումնական նախագծերի միջոցով

·         Շրջակա միջավայրի բարելավման նախագծեր

·         Իրականացված բնապահպանական նախագծերի ամփոփում

Ներկայացվող աշխատանքների ուղղությունները

ü  Իրականացված երկարաժամկետ նախագծեր

ü  Բնապահպանական ուսուցմանն ուղղված նախագծեր

ü  Սովորողների կողմից բարձրաձայնվող բնապահպանական խնդիրների ու նրանց առաջարկվող լուծումներ

 

Երկարաժամկետ նախագծերի շրջանակներում սովորողների խումբը ներկայացնում է շուրջ տարի իրականացված բնապահպանական նախագծերի տեսանելի արդյունքները, ներկա իրավիճակի նկարագրությունը և նախագծերի շարունակականությունը։  

     Աշխատանքների հիմնական ուղղությունները

·         Միջավայրի բարելավման շուրջտարյա գործունեություն

·         «Անթափոն կենցաղ» նախագիծ

·         Ուսումնական Արատես

·         Գագարին նախագիծ, համագործակցություն

·         Կրթահամալիրի ճամբարների, ճամփորդական նախագծերի էկոլոգիական բաղադրիչները

Բնապահպանական ուսուցմանը ուղղված նախագծերի շրջանակներում ներկայացվում են այնպիսի աշխատանքներ, որտեղ հստակ երևում է բնապահպանական խնդիրների լուծման, քննարկման և ուսումնասիրման արդյունքում ուսուցման բաղադրիչը, հավաքագրված ու մշակված ուսումնական փաթեթները։

     Աշխատանքների հիմնական ուղղությունները

·          Դասավանդողների մեթոդական հոդվածներ

·         Իրականացված նախագծերի արդյունքում ստեղծված ուսումնական փաթեթներ

·         Օրացուցային գործունեություն կրթահամալիրի էկո միջավայրում

·         Աշխատանքային հանդիպումներ, նոր համագործակցություն



Սովորողների կողմից բարձրաձայնվող բնապահպանական խնդիրների ու նրանց առաջարկվող լուծումներ։ Այս ուղղությամբ կատարվող աշխատանքների ընտրությունը բազմազան է։ Քանի որ միջավայրում բազմաթիվ են բնապահպանական տարբեր խնդիրներ,  որոնք մեծամասամբ դատապարտված են անտարբերության, իրականացվող նախագծերի այս ուղղության նպատակը հասարակական անտարբերության կտրումն է։ Սովորողների խմբերը ներկայացնում են իրենց միջավայրում առկա բնապահպանական խնդիրները նկարագրելով դրանց առաջացումը, ներկա վիճակն ու հնարավոր լուծումները։

     Աշխատանքների հիմնական ուղղությունները

·         Գետերի ու ջրանցքների աղտոտման հիմնախնդիրներ

·         Հանքարդյունաբերությունը Հայաստանում

·         Միջավայրի աղտոտումը աղմուկով

·         Թափոնների վերամշակման հիմնախնդիրը

·         Լքված շինություններ

·         Ջրային ռեսուրսների օգտագործում

·         Վայրի բնության, բնական միջավայրի պահպանություն

·         Էկո սնունդ

Էկոտուրին կարող են մասնակցել Հայաստանի,  Վրաստանի, Արցախի և այլ երկրների հանրակրթական դպրոցների խմբերը՝  նախորոք լրացնելով մասնակցության հայտը:

Աշխատակարգ, ժամանակացույց

Մարտի 1-ից Ապրիլի 25
« Էկոտուր» 2022-ի շրջանակներում բնապահպանական խնդիրների ձևակերպում, նախագծերի մշակում, իրականացված նախագծերի ամփոփում։

Ապրիլի 22՝ Երկրի օր

Ապրիլի 26-ից Հունիսի 5-ը իրականացված նախագծերի ներկայացում։ Աշխատանքները ներկայացվում են  կլոր սեղան-քննարկումների տեսքով, նախորոք հրապարակելով կատարված աշխատանքները։ Նախագծերի ներկայացումը բաց է խնդրով հետաքրքրվող յուրաքանչյուրի համար (դասավանդողներ, սովորողներ, պատկան մարմիններ, ոլորտի մասնագետներ, հասարակական կազմակերպություններ)։ 

Հունիսի 5՝ Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օր, « Էկոտուր» 2022-ի ամփոփիչ կլոր սեղան՝ արդյունքների ամփոփում։  

Комментариев нет:

Отправить комментарий

Հեղինակային կրթական ծրագրով աշխատող բնագետ ուսուցչի կամավոր ատեստավորման պահանջները

    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդող բնագետ ուսուցչի կամավոր ատեստավորումը պետք է տեղի ունենա կրթահամալիրում իրականցվող հեղինակա...