суббота, 19 февраля 2022 г.

Բնագիտական ամփոփիչ ստուգատես 9-րդ դասարանցիների համար

 


2021-2022 ուսումնական տարում կրթահամալիրում իրականացվում է 9-րդ դասարանների մասնագիտական կողմնորոշման մեկամյա ծրագիր, որի շրջանակներում բնագիտության լաբորատորիան ներկացնում է բնագիտական առարկների ուսուցման առանձնահատկությունները, որոնք սովորողներին հնարավորություն կտան լիարժեք բացահայտել բնագիտական ուղղությամբ ուսումը շարունակելու, ինչպես նաև հետագա մասնագիտության մեջ բնագիտական բաղադրիչները կիրառելու հեռանկարները: Սույն ծրագրի շրջանակներում, որպես բնագիտական առարկաների ուսուցման կարևոր նպատակ դիտարկվում է կյանքում օգտագործվող հմտությունների փոխանցումը:
Վերհիշյալ ծրագրի արդյունքների ամփոփման նպատակով կազմակերպվում է
9-րդ դասարանցիների բնագիտական հմտությունների ամփոփիչ ստուգատես:
Ստուգատեսը անց է կացվում կրթահամալիրի բնագիտության կենտրոնում՝ նախօրոք մշակված ծրագրով, որը ներառում է բնագիտական բոլոր առարկաները:
Ըստ առարկաների ներառվում են հետևյալ ուղղությունները.

·         Ֆիզիկա առարկայից հմտությունների ստուգումը ներառում է էլեկտրականությամբ աշխատող սարքերի անսարքությունների ստուգման ու վերացման աշխատանքներ: Առաջադրանքներ օպտիկական սարքերի հետ:

·         Քիմիա-կյանքում հանդիպող քիմիական երևույթների բացատրություններ, լաբորատոր փորձերի իրականացումներ, լաբորատորիայում անվտանգ գործունեության սկզբունքներ:  

·         Կենսաբանություն-առողջ ապրելակերպին ուղղված առաջադրանքներ, առաջին բուժօգնություն տարբեր պայմաններում, մանրադիտակներով ուսումնասիրության կատարում:

·         Աշխարհագրություն - աշխատանք թվային քարտեզների հետ, պատկերացումներ ապարների ու նմուշների մասին, կողմնացույցի օգտագործում, կողմնորոշում տեղանքում, բացատրություններ Երկրի պտույտի ու նրա հետևանքների մասին օրբիտարիումի միջոցով:

 

Комментариев нет:

Отправить комментарий

Հեղինակային կրթական ծրագրով աշխատող բնագետ ուսուցչի կամավոր ատեստավորման պահանջները

    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդող բնագետ ուսուցչի կամավոր ատեստավորումը պետք է տեղի ունենա կրթահամալիրում իրականցվող հեղինակա...